Հասարակական08:55, 25 Հունվար 2019
Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված նարինջը
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը: Լուրը հայտնել են Կրասնոդարում և Ադիգեայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցչությունները։
Հետ ուղարկման պատճառն այն է եղել, որ Ռուսաստան հասած նարնջի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել: Տեղի լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություններից հետո որոշվել է վերադարձնել ներկրված նարնջի ողջ խմբաքանակը։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Թուրքիայից ներկրված մրգերը հետ է ուղարկում։ Նախկինում եղել են դեպքեր երբ հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված մանդարինը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |