Հասարակական07:23, 29 Հունվար 2019
Թուրքիայում 4-ից 3-ը չի վստահում լրատվամիջոցներին

«Edelman» մարկետինգային ընկերությունը հրապարակել է «Վստահության բարոմետր» հետազոտության արդյունքները, որի համաձայն` Թուրքիայում 4 հոգուց 3-ը չի վստահում լրատվամիջոցներին:
26 երկրից 33.000 մասնակցի միջոցով կատարված հետազոտությունը ստուգում է տարբեր կառույցների նկատմամբ ժողովրդի վստահությունը:
Ըստ այդմ` Թուրքիայում 2018թ. ժողովրդի վստահությունը լրատվամիջոցների հանդեպ 20 սանդղակով նվազել է` կազմելով շուրջ 27%:
Թուրքիայում ժողովրդի վստահությունը գործատուի նկատմամբ 2018թ. 6 միավոր բարձրանալով` հասել է 69%-ի, իսկ հասարակական կազմակերպությունների նկատմամբ վստահությունը 1 միավոր նվազելով` հասել 57%-ի:
Թուրքիան ժողովրդի` կառավարության նկատմամբ վստահության ինդեքսում 1 սանդղակով բարձրացել է` կազմելով 52%:
Նշվում է, որ Թուրքիայի վստահությունը 7 միավոր բարձրացել է Եվրամիության (40%) և 5 միավոր ՄԱԿ-ի (41%) նկատմամբ:
Թուրքիան ԵՄ և ՄԱԿ-ի նկատմամբ վստահության ինդեքսում Ռուսաստանից և Ճապոնիայից հետո 26 երկրների շարքում ամենացածր ցուցանիշն ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |