• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:29, 30 Հունվար 2019

Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ են հայտնվել (լուսանկարներ)

Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ են հայտնվել (լուսանկարներ)

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ի Լոս Անջելեսի հայկական Ֆերահյան և Մանուկյան-Դեմիրճյան վարժարանները դարձել են դեռևս անհայտ անձի սադրիչ գործողությունների թիրախը: Ոստիկանության կողմից որպես ատելության և ռասիզմի դրսևում որակված միջադեպը տեղի է ունեցել հունվարի 29-ին առավոտյան ժամը 4-ի շրջանում։ Ֆերահյան վարժարանի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է դիմակավորված անձը թուրքական դրոշները փակցնում վարժարանի վրա։

Ֆերահյան վարժարանի վրա տեղադրվել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա 2 թուրքական դրոշ։

Ֆերահյան վարժարանի տնօրեն Սոսի Շանլյանը նամակ է հղել աշակերտների ծնողներին դեպքի առնչությամբ՝ նշելով, որ երեխաների անվտանգությունը երաշխավորելու համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Վարժարանի աշակերտները, ի պատասխան ատելության և ռասիզմի վերոհիշյալ դրսևորման, առավոտյան սկսել են դպրոցի տարածքում ամենուր հայկական դրոշներ կախել։

Աղբյուր`    Asbarez

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}