• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:50, 04 Փետրվար 2019

Թուրք սկանդալային պատմաբան. «Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի»

Թուրք սկանդալային պատմաբան. «Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի»

Պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլուն այս անգամ հայտարարել է, որ ինքը համաձայն է Թուրքիայում շարիաթի կանոնների վերադարձին, նույնիսկ Թուրքիայի խորտակման գնով:  

Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք, իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։

Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։

Ելույթներից մեկի ժամանակ վերջինս, անդրադառնալով հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ընտրողներին ուղղված հարցերին, վրդովվել է, որ ընտրողները իշխող ԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն) ընտրելը հիմնավորել են հիմնականում տնտեսական առաջընթացով, այլ ոչ թե՝ ԱԶԿ-ի իսլամիստ լինելով:

«Ասում են՝ ԱԶԿ-ին ճանապարհ ու կամուրջ սարքելու համար ենք ընտրում: Չեն ասում, որ հավատացյալ լինելու համար են քվեարկել: Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի. ես համաձայն եմ: Մի բան է որպես անհավատ մեռնելը, մեկ այլ բան է որպես մուսուլման մեռնելը՝ զուլումի ռեժիմի ներքո: Այդ պատճառով թող իսլամը գա: Ասում են՝ Թուրքիան կխորտակվի: Շատ լավ, եթե նույնիսկ ընդունեմ, որ խորտակվելու է, միևնույնն է համաձայն եմ»,- ասել է իսլամիստ պատմաբանը:

 

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}