Հասարակական07:39, 05 Փետրվար 2019
Թուրքիան բնական աղետների ամենաբարձր ռիսկի ենթարկված 5 երկրներից մեկն է

«Allianz Global Corporate & Specialty (AGCS)» ընկերությունը զեկույց է ներկայացրել 2019թ․ համաշխարհային ռիսկերի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ Թուրքիան աշխարհում առաջատար դիրք է զբաղեցրել բնական աղետների բարձր ռիսկի առումով։ Թուրքիայում բնական աղետների ռիսկը գնահատվել է 52 միավոր։ Այդ ցուցանիշով երկիրը ընդգրկվել է ամենաբարձր ռիսկայնությամբ 5 երկրների խմբում։ Մյուս ռիսկային երկրներն են Արգենտինան, Չիլին, Ինդոնեզիան և Ճապոնիան։
Զեկույցում արձանագրվել է, որ անցյալ տարի բնական աղետները համաշխարհային տնտեսությանը շուրջ 146 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։
Բացի բնական աղետներից՝ Թուրքիայում բարձր ռիսկեր են արձանագրվել նաև այլ ոլորտներում։ Մասնավորապես բարձր են գնահատվել մակրոէկոնոմիկ ոլորտի ռիսկերը, քաղաքական ռիսկերը և բռնությունների ռիսկերը։ Զեկույցում այս ռիսկերի համեմատ փոքր ինչ ավելի ցածր են գնահատվել Թուրքիայում հրդեհների, պայթյունների, կիբեր հարձակումների, կլիմայական փոփոխությունների և որակավորված մասնագետների սղության ռիսկերը։
Հետազոտությունն անցկացվել է 86 երկրում՝ 2․415 մասնագետի մասնակցությամբ, որոնց թվում՝ ռիսկերի կառավարման մասնագետներ, բրոքերներ և ապահովագրական ոլորտի մասնագետներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |