• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:27, 13 Փետրվար 2019

Զեկույց․ «Ստամբուլը բետոնե անտառի է վերածվել»

Զեկույց․ «Ստամբուլը բետոնե անտառի է վերածվել»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP)՝ բնապահպանության հարցերով պատասխանատու փոխնախագահ Գյուլիզար Բիջեր Քարաջան «Բետոնե անտառ» խորագրով ուշագրավ զեկույց է հրապարակել։

Ըստ այդմ՝ Ստամբուլում 16 տարվա ընթացքում  900 տոկոսով աճել է 
առևտրի կենտրոնների զբաղեցրած տարածքը։ Ընդ որում, այդ առևտրի կենտրոնները կառուցվել են այն տարածքներում, որոնք բնական աղետների դեպքում բնակչության համար ամենաանվտանգ ապաստանի վայրը կարող էին լինել։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարման 16 տարվա ընթացքում՝ 2002թ․ ի վեր 8 անգամ աճել է  շինարարության թույլտվությունների թիվը։ Այդ ընթացքում «բետոնե անտառի» է վերածվել շուրջ 2 մլրդ 350 մլն քառակուսի մետր մակերեսով տարածք։

Ընդ որում, եթե 2002թ․ առևտրի խոշոր կենտրոնների զբաղեցրած տարածքը կազմում էր 1․25 մլն քառակուսի մետր, ապա 2017թ․ դրությամբ այդ թիվը հասել է 11․2 միլիոնի։

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հաշվարկների համաձայն՝ Ստամբուլում շուրջ 2․354 վայր կա, որտեղ կարող է բնակչությունը հավաքվել աղետների դեպքում։ Այդ հաշվարկներում ներառվել են բոլոր, անգամ ամենափոքր ազատ տարածությունները, այդ թվում՝ մանկական այգիները, մզկիթների բակերը և անգամ բենզալցակայանների ազատ հարթակները։

Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Ստամբուլի 493 նմանատիպ վայրում 416 առևտրի կենտրոն, երկնաքեր ու բազմաբնակարան շենք է կառուցվել։ Արդյունքում այդ տարածքների մակերեսը վերջին շրջանում նկատելիորեն կրճատվել է՝ հասնելով 77 տոկոսի։


 

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}