Հասարակական10:52, 08 Մարտ 2019
Մահացել է Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանվել է Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը։
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ 1973-1975 թվականներին սովորել է Շտուտգարտի Ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979թթ. ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
Մեսրոպ Մութաֆյանը Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել 1998 թվականին: 2008 թվականից ի վեր պատրիարք Մութաֆյանը հիվանդության պատճառով գտնվում էր հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը մինչ օրս ղեկավարում է հոգևոր խորհրդի կողմից պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
2016թ պատրիարքության հոգևոր խորհուրդը պատրիարքին հանգստյան էր կոչել՝ նոր պատրիարք ընտրելու գործընթացը վերսկսելու նպատակով։ Ընտրությունները կազմակերպելու համար 2017-ին պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Սակայն ընտրական գործընթացը թուրքական պետության միջամտության արդյունքում կասեցվել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |