Հասարակական14:00, 13 Մարտ 2019
Թուրքիայից հնչում են մեղադրանքներ՝ ուղղված շվեյցարական թերթին

Շվեյցարական «20minuten» թերթը հայտնվել է թուրքական մամուլի քննադատության թիրախում։ Բանն այն է, որ թերթի հրապարակումներից մեկում, որտեղ ներկայացված է Եթովպիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին լուրը, տեղադրվել է «Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի լուսանկար։
Այդ սարսափելի վթարի հետևանքով 157 մարդ է զոհվել։ Կործանված «Boeing 737 MAX» ինքնաթիռը պատկանում էր «Եթովպական ավիաուղիներին»։
Ըստ թուրքական կողմի՝ Եվրոպայում հակաթուրքական դիրքորոշմամբ հայտնի շվեյցարական թերթը մարդկանց ենթագիտակցության մեջ Թուրքիայի նկատմամբ անվստահություն առաջացնելու նպատակովէ նման քայլի է դիմել: Եվ այդ սարսափելի լուրի համար դիտավորյալ օգտագործել է աշխարհում ամենամեծ թուրքական կազմակերպություններից մեկին (THY) պատկանող ինքնաթիռի լուսանկարը։
Չնայած թուրքական կողմի բողոքներին՝ շվեյցարական թերթը որևէ պարզաբանում առայժմ չի տվել կատարվածի կապակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |