Հասարակական08:57, 19 Մարտ 2019
Թուրքիայի ծեր բնակչությունը 5 տարում 16 տոկոսով ավելացել է

Թուրքիայում 5 տարվա ընթացքում 16 տոկոսով ավելացել է 65 և բարձր տարիքային խմբին պատկանող բնակչության թիվը։ 2018թ․ դրութամբ այդ թիվը կազմել է 7 մլն 186․204։ Եթե 2014թ․ տարեցները կազմում էին Թուրքիայի ընդհանուր բնակչության 8 տոկոսը, ապա 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 8․8 տոկոսի։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ տարեց բնակչության շուրջ 44․1 տոկոսը կազմում են տղամարդիկ, 55․9 տոկոսը՝ կանայք։
Կանխատեսումների համաձայն՝ 2023թ․ տարեցները կկազմեն Թուրքիայի բնակչության 10․2 տոկոսը, 2030թ․՝ 12․9 տոկոսը, 2040թ․՝ 16․3 տոկոսը, 2060թ․՝ 22․6 տոկոսը, 2080թ․՝ 25․6 տոկոսը։
2018թ․ դրությամբ տարեցները կազմել են աշխարհի բնակչության 9․1 տոկոսը։ Բնակչության թվի համեմատ տարեցների թիվն ամենամեծն է Մոնակոյում (33.2), Ճապոնիայում (28.4) և Գերմանիայում (22.4)։ Թուրքիան այս առումով 167 երկրների ցանկում 66-րդն է։
2014թ․ Թուրքիայի բնակչության միջին տարիքը եղել է 30․7 -ը, իսկ 2018թ․՝ 32-ը։ Ընդ որում՝ տղամարդկանց շրջանում միջին տարիքը կազմել է 31․4, կանանց շրջանում՝ 32․7։
Տարեց բնակչության թվով Թուրքիայի առաջատար նահանգը Սինոփն է, որտեղ տարեցները կազմում են բնակիչների թվի 18․3 տոկոսը։ Սինոփին 17․1 և 15․7 տոկոս ցուցանիշներով հաջորդում են Կաստամոնուն և Արդվինը։ Տարեց բնակչության թիվը ամենաքիչն է (մինչև 4 տոկոս) Շըրնաք, Հաքքարի, Վան և Շանլըուրֆա նահանգներում։
Արձանագրվել է նաև, որ Ստամբուլում բնակվում է 100-ից բարձր տարիքի 701 մարդ, Գիրեսունում՝ 272, Անկարայում՝ 263։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |