Հասարակական12:28, 25 Մարտ 2019
Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են հանել վիզային ռեժիմը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք աշխատանքներ են տանում, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիա մուտք գործեն ներքին անձնագրերով։
«Երբ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվեց, դրանից առաջ Ռուսաստանի հետ արդեն սկսել էինք բանակցություններ վարել, որպեսզի այցերն իրականացվեին ներքին անձնագրերով։ Ցավոք, այժմ առկա է վիզային ռեժիմ։ Աստիճանաբար վիզային ռեժիմը վերացվում է։ Մինչ այժմ վիզային ռեժիմը վերացվել է միայն բեռնատար մեքենաների վարորդների, գործարարների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։
Մեր նպատակն է հասնել վիզային ռեժիմի վերացմանը։ Այժմ քնննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան մուտք գործել Թուրքիա»,-ասել է Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Անթալիա, իսկ ապրիլին ինքն է մեկնելու Մոսկվա։ Հանդիպումների ժամանակ վիզաների հարցը լինելու է օրակարգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |