• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:31, 26 Մարտ 2019

Washington Post․ Թուրքիայում «բանտային գրականությունը» ծաղկում է

Washington Post․ Թուրքիայում «բանտային գրականությունը» ծաղկում է

Ամերիկյան «Washington Post» հեղինակավոր թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի «բանտային գրականության» մասին։ Ըստ հոդվածի՝ Թուրքիայի նորագույն պատմության ընթացքում կալանավորված ընդդիմադիր քաղաքական գործիչները բանտերում գրել են բանաստեղծություններ, հուշագրություններ, պատմվածներ, վեպեր և անգամ սցենարներ։

Նշվում է, որ Թուրքիայում «բանտային գրականության» արմատավորված ավանդույթ է ձևավորվել, իսկ հատկապես վերջին տարիներին թուրքական բանտերում ստեղծվող գրականությունը ծաղկում է ապրում, ինչը պայմանավորված է իշխանությունների կողմից հազարավոր ընդդիմադիրների բանտարկման հանգամանքով։ Միայն վերջին երկու տարում բանտարկյալների կամ արդեն ազատ արձակվածների կողմից ութ գիրք է հրատարակվել։

Հոդվածում, որպես «բանտային գրականության» օրինակ, անդրադարձ է  կատարվում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ցմահ ազատազրկված գրող և լրագրող Ահմեթ Ալթանի «Այլևս աշխարհը չեմ տեսնի» գրքին, որտեղ նա պատմում է իր բանտային առօրյայի մասին։ Ալթանը Թուրքիայում ստեղծված քաղաքական մթնոլորտի պատճառով գիրքը չի տվել թուրք հրատարակիչներին, նախորդ շաբաթ այն հրատարակվել է Անգլիայում, իսկ աշնանը լույս կտեսնի նաև Ամերիկայում։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի՝ կարճ մելանխոլիկ պատմվածքներից կազմված «Լուսաբաց» (Seher) խորագրով գիրքն էլ լույս է ընծայվել ամերիկացի անվանի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերի հրատարակչության կողմից։ Դեկտեմբերին Փարքերը գրքի անգլերեն տարբերակի հետ լուսանկարվել էր Նյու Յորքում, ինչը Թուրքիայում բուռն բացասական արձագանք էր գտել։

Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ «բանտային գրականությունը» ընթերցելու առումով ևս Թուրքիայում հարուստ ավանդույթ է ձևավորվել։ Մասնավորապես Դեմիրթաշի գիրքը ավելի քան 200․000 ընթերցող ունի, գրախանութներում այն  դժվարությամբ է գտնվում և ընթերցողները մեկը մյուսին են փոխանցում իրենց ունեցած օրինակները։

Արձանագրվել է նաև, որ տարիներ շարունակ թուրքական բանտերում բազմաթիվ գրողներ են պահվում, որոնց ստեղծագործություններից որոշները ներառվել են արգելված գրականության ցանկում, իսկ որոշները ընդգրկվել են ամենից շատ վաճառվածների ցանկում։

Աղբյուր`    amerikaninsesi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}