Հասարակական11:29, 02 Ապրիլ 2019
ՏԻՄ ընտրություններից հետո Մուշում արգելվել է ցույցեր կազմակերպել

Թուրքիայի քրդաբնակ Մուշ նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։
Ըստ նահանգապետարանի՝ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով և «սադրիչ» գործողություններից խուսափելու համար։
Նշենք, որ Մուշ նահանգում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-ԱԶԿ) մարտի 31-ին տեղի կայացած ՏԻՄ ընտրություններում պարտություն էր կրել՝ զիջելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Մուշի քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած քրդամետ կուսակցության անդամ Սըրը Սաքըքը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են ընտրության արդյունքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |