Հասարակական12:31, 16 Մայիս 2019
Թուրքիայում երիտասարդների գրեթե կեսն իրեն դժբախտ է համարում

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի երիտասարդ բնակչության վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2018թ․ դեկտեմբերի դրությամբ 82 մլն 3․882 բնակիչ ունեցող Թուրքիայում 15-24 տարեկանների թիվը կազմում է 12 մլն 971․396 կամ բնակչության ընդհանուր թվի 15․8 տոկոսը։
Երիտասարդ քաղաքացիների՝ իրենց կյանքից գոհունակության մակարդակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 18-24 տարեկանների միայն 55․4 տոկոսն է իրեն երջանիկ համարում։ Ընդ որում՝ այս տարիքային խմբում երջանկության առաջնային չափանիշներն են առողջությունը (50 տոկոսի համար) և հաջողությունը (20 տոկոսի համար)։ Արձանագրվել է նաև, որ աշխատող երիտասարդների 76 տոկոսը գոհ է իր աշխատանքից, իսկ 48․7 տոկոսը գոհ է իր վաստակած գումարից։
2018թ․ Թուրքիայի երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմել է 20․3 տոկոս։ Ընդ որում՝ տղամարդկանց շրջանում գործազրկությունը 17․6 տոկոս է, իսկ կանանց շրջանում 25․3 տոկոս։ 2018թ․ ընթացքում ոչ կրթություն ստացող, ոչ էլ աշխատանք ունեցող երիտասարդների կազմում են այս տարիքային խմբի 24․5 տոկոսը։ Պարզվել է նաև, որ 2018թ․ դրությամբ Թուրքիայի երիտասարդների 58․3 տոկոսը գոհ է իր ստացած կրթությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |