• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:03, 11 Հունիս 2019

Ստամբուլում հայերի դեմ սաստկացող ատելության հարցը՝ Թուրքիայի մեջլիսում

Ստամբուլում հայերի դեմ սաստկացող ատելության հարցը՝ Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում (մեջլիսում)։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված հարցման մեջ պատգամավորը մասնավորապես ընդգծել է․ «Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր հայտարարություններն ու գրավոր սպառնալիքները խորացրել են թաղամասի բնակիչների մտահոգությունները։ Այդ հարձակումից հետո էլ Սամաթիայում  հայերի տների վրա նշաններ են արվում, ու նրանց կյանքը իսկապես վտանգի մեջ է»:

Հյուդա Քայան Սոյլուից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ որևէ հետաքննություն տարվու՞մ է և ի՞նչ փուլում է այն։

2․ Նմանատիպ հարձակումները կանխելու համար ձեր նախարարության կողմից կանխարգելիչ աշխատանքներ կատարվու՞մ են։

3․ Ձեր նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կամ պատրաստվու՞մ է ձեռնարկել Սամաթիայի մեր քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար։

4․ Հայերի տների վրա նշաններ դնելու և իրականացված հարձակումների հետ կապված որևէ հետաքննություն ձեր նախարարությունը իրականացնու՞մ է։ Եթե այո, ապա ի՞նչ փուլում է այդ հետաքննությունը։

5․ Մինչ օրս հայ քաղաքացիների տների վրա նշաններ դրած անձանցից քանի՞սն են հայտնաբերվել։ Այդ մարդկանցից քանի՞սն են պատժվել։

6․ Սամաթիայում մեր հայ քաղաքացիների դեմ իրականացված ռասիստական հարձակման դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։

7․ Կառավարության ներկայացուցիչների կողմից փոքրամասնությունների վերաբերյալ օգտագործվող նվաստացուցիչ հռետորաբանությունը որևէ դեր խաղացե՞լ է նմանատիպ հարձակումների հաճախակիացման հարցում։

8․ Տարբեր էթնիկ ծագում և հավատք ունեցող մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ գոյությունն ապահովելու համար պետական պաշտոնյաների անջատողական, ատելություն քարոզող հռետորաբանությունն ու քաղաքականությունը վերափոխելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում։


Հիշեցնենք, որ
մայիսի վերջին Ստամբուլի Սամաթյա թաղամասում բնակվող հայաստանցի Արփինե Թումանյանը դանակահարվել էր իր տուն ներխուժած անհայտ անձանց կողմից: Իսկ հարձակումից առաջ ազգայնամոլները նրանց տան պատին հատւկ նշան էին դրել։ Միջադեպից հետո նույն թաղամասում հայերի դեմ ևս մեկ հարձակում է իրականացվել, իսկ հայերի տների վրա շարունակվում է տարբերակող նշումներ անելը։ 

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}