• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:41, 13 Հունիս 2019

Թուրքերը լրատվության համար նախընտրում են «WhatsApp»-ի և «Facebook»-ի փակ խմբերը

Թուրքերը լրատվության համար նախընտրում են «WhatsApp»-ի և «Facebook»-ի փակ խմբերը

Օքսֆորդի համալսարանի «Reuters» լրագրության հետազոտության ինստիտուտի՝ թվային մեդիային վերաբերող 2019թ․ զեկույցում հատուկ անդրադարձ  է կատարվել Թուրքիայում սոցիալական ցանցերի դերին։

Մասնավորապես արձանագրվել է, որ «WhatsApp»-ի և «Facebook»-ի փակ խմբերը Թուրքիայում գրանցված օգտատերերի կողմից առավել ակտիվորեն են օգտագործվում որպես տեղեկատվություն ստանալու և քաղաքական քննարկումների հարթակ, քան այլ երկրներում։ «Facebook»-ի դեպքում նման խմբերում ներգրավված է օգտատերերի 29 տոկոսը, «WhatsApp»-ի դեպքում՝ 21 տոկոսը։

Պարզվել է նաև, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում սոցիալական ցանցերում հրապարակվող լուրերի նկատմամբ վստահության միջին ցուցանիշը 40 տոկոս է, մինչդեռ այն անձանց շրջանում, ովքեր ներգրավված են «WhatsApp»-ի և «Facebook»-ի լրատվական խմբերում, այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 50 տոկոս։

Համեմատության համար նշենք, որ  սոցցանցերի լուրերի նկատմամբ վստահության միջին ցուցանիշը ԱՄՆ-ում 14 տոկոսը է, Անգլիայում՝ 10 տոկոս, Իսպանիայում՝ 25 տոկոս, իսկ «WhatsApp»-ի և «Facebook»-ի լրատվական խմբերի անդամների շրջանում՝ ԱՄՆ-ում 19 տոկոս, Անգլիայում՝ 46 տոկոս, Իսպանիայում՝ 35 տոկոս։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ լուրերից խուսափող օգտատերերի թվով։ Ենթադրվում է, որ դրա պատճառն աշխարհում հետզհետե ավելի հաճախ տեղի ունեցող ճնշող զարգացումներն են կամ այն հանգամանքը, որ մամուլը ամեն ինչ առավելապես բացասական լույսի ներքո է ներկայացնում։ Այս տարի Թուրքիայում լրրատվությունից խուսափողները կազմել են 32 տոկոս, առաջին տեղում այս առումով Խորվաթիան է՝ 55 տոկոս ցուցանիշով։ Ամենից քիչ լուրերից խուսափում են Ճապոնիայում (11 տոկոս), որտեղ ընթերցանությունն ընդհանրապես որպես պարտականություն է ընկալվում։

Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիայում մեծ մասամբ դեռևս նախապատվություն է տրվում գրավոր լրատվությանը։ Մինչև 35 տարեկանների շրջանում հարցվածների 68 տոկոսը նշել է, որ հիմնականում հետևում է գրավոր լուրերին, իսկ 13 տոկոսը՝ տեսանյութերին։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ թուրքական ընդդիմադիր մամուլը առավելապես նախընտրում է տեսանյութերով լրատվությունը՝ այդ նպատակով օգտվելով «YouTube» հարթակից։

Աղբյուր`    teyit.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}