Հասարակական09:49, 18 Հունիս 2019
Թուրքայի Հաքքարի նահանգում նորից արգելվել են երթերը, հանրային միջոցառումները և մամուլի ասուլիսները

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարիի նահանգապետարանը հայտարարել է սահմանված միջոցառումների և հանրահավաքների արգելքը 1 ամսով երկարացնելու մասին:
Նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «ահաբեկչական հնարավոր սադրիչ hարձակումները կանխելու» նպատակով:
Այսպիսով նահանգապետարանի որոշմամբ` արգելվում են հանրահավաքների, ցույցերի, քայլերթերի, նստացույցերի, հացադուլների, մամուլի ասուլիսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը:
Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հաքքարիում նույնպես 1 ամսով արգելվել էին հանրային միջոցառումների անցկացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |