Հասարակական07:51, 19 Հունիս 2019
Անթալիայում երեխաների կատակը ոտքի է հանել ոստիկաններին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Երեխաների կատակը ոստիկանական օպերացիայի պատճառ է դարձել։
Քաղաքի Մուրաթփաշա շրջանի Մեյդանքավաղը թաղամասում երեկոյան ժամերին քաղաքացիներից մեկը փողոցում գրություն է գտել, որով իբր օգնության կոչ է արվել ոստիկանությանը։
«Ինձ առևանգում են։ Եթե սա կարդում ես, ոստիկանություն զանգիր, խնդրում եմ։ Թող իմ հեռախոսը գաղտնալսեն։ Հեռախոսահամար...», - նշված է եղել գրության մեջ։
Քաղաքացին դիմել է ոստիականություն, ինչից հետո ոստիկանության ստորաբաժանումները ժամանել են դեպքի վայր։ Պարզվել է, որ գրության մեջ նշված հեռախոսահամարը պատկանում է Դենիզլիում բնակվող մի բժշկի, ով, սակայն, որևէ տեղեկություն չի ունեցել միջադեպից։
Քննությամբ պարզվել է, որ գրության հեղինակը 10 և 15 տարեկան երեխաներ են, որոնք կատակելու նպատակով այդ գրությունները տան պատշգամբից նետել են մայթին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |