• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:41, 23 Հունիս 2019

Իշխող կուսակցության համակիրները Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիրների վրա

Իշխող կուսակցության համակիրները Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիրների վրա

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրության ժամանակ բախում է տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

Հաղորդվում է, որ Շիշլի թաղամասի տեղամասերից մեկում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամ մի խումբ երիտասարդներ «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) ներկայացուցիչների վրա:

Բախումը մեծ չափերի չի հասել, քանի որ ոստիկանները կարողացել են ժամանակին միջամտել ու դադարեցնել այն:

Հարձակվողները բերման են ենթարկվել։

Այսօր՝ հունիսի 23-ին, Ստամբուլում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններում գլխավոր մրցակիցներն են իշխող ԱԶԿ-ի առաջադրած Բինալի Յըլդըրըմը և ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում 13 հազար ձայնի առավելությամբ  Ստամբուլում հաղթող էր ճանաչվել Էքրեմ Իմամօղլուն: Սակայն  ԱԶԿ-ի բազմաթիվ բողոքների արդյունքում մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները՝ նշանակելով նոր ընտրություններ:

 

Şişli, Mustafa Sarıgül İlkokulu’nda bir grup AKP’li “vatan hainleri” diye bağırarak CHP’lilere saldırdı. Saldırganlar gözaltına alındı.
AKP yandaşları kaybedenler güruhu oldukları ortaya çıktıkça daha da saldırganlaşacaktır pic.twitter.com/gwYgcKeqf8

— Taksim Gezi Parkı (@TaksimGeziParki) June 23, 2019

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}