• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:17, 26 Հունիս 2019

Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը

Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը

Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին:

Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական կազմակերպության կողմից հունիսի 15-16-ին Ստամբուլում իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ այս պահին հասարակության ավելի մեծ հատվածը կնախընտրեր երկրում լիներ խորհրդարանական կառավարման համակարգ:

«Եթե նախագահական համակարգին անցնելու հանրաքվեն այսօր լիներ, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին պատասխանած մասնակիցների 58.6%-ը նշել է, որ կողմ է խորհրդարանական համակարգին: Իսկ Նախագահական համակարգին կողմ է արտահայտվել 39.4%-ը: 2%-ը դժվարացել է պատասխանել:

2017 թվականի ապրիլի 16-ին երկրում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ խորհրդարանական համակարգը պաշտպանել էր մասնակիցների միայն 48.59%-ը, 51.41-ը կողմ էր արտահայտվել նախագահական համակարգին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ընտրողների 13%-ը համարել է, որ նախագահական համակարգին անցում կատարելը օգտակար չի եղել: Նույն կարծիքին են եղել «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրողների 41%-ը:  

Հարցման մասնակիցների 11.6%-ը նախագահական համակարգը շատ օգտակար է համարել, օգտակար է համարել 29.2%-ը, օգտակար չի համարել 23.1%-ը, ընդհանրապես օգտակար չի համարել 27.6%-ը:

Նշենք, որ այս հարցումն իրականացրած «Metropoll» կազմակերպությունը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից առաջ ևս սոցհարցում էր իրականացրել: Ի տարբերություն մի շարք սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հարցումների՝ «Metropoll»-ի արդյունքները ամենամոտն են եղել ընտրությունների իրական արդյունքներին:

Ըստ «Metropoll»-ի՝ ընդդիմության թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 54.5%-ը, իսկ իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ ձայների 43.9%-ը: 

Ընտրություններում գրանցված իրական արդյունքները հետևյալն էին՝ Իմամօղլու-54.21%, Յըլդըրըմ-44.99%:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}