Հասարակական10:57, 02 Հուլիս 2019
Թուրքիան ծայրաստիճան խոցելի է կիբեր հարձակումների առաջ
Թուրքական ընկերությունները շատ վատ են պաշտպանված կիբեր հարձակուներից։ Այս մասին հայտնի է դարձել «Vmware»-ի և «Forbes Insight»-ի համագործակցությամբ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքներից:
ԵՄ տվյալների համաձայն՝ 2013-ից մինչ օրս կիբեր հարձակումները մեծ վնաս են հասցրել համաշխարհային տնտեսությանը, բայց չնայած դրան, Եվրոպայի, Միջին Ասիայի և Աֆրիկայի ընկերությունները սովորաբար ուշացած և անբավարար քայլեր են ձեռնարկում նման հարձակումները կանխելու համար։
Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ թուրքական ընկերությունների 67 տոկոսը պատրաստվում է հաջորդ տարի ավելի մեծ ֆինանսական ներդրումներ կատարել կիբեր անվտանգության ապահովման ոլորտում։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովումը հանգեցնում է զուտ ֆինանսական մեծ ներդրումների, իսկ ահա մարդկային գործոնը, ավելի պատրաստված մասնագետներ ունենալու խնդիրը մղվում է երկրորդ պլան:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների 73 տոկոսը համոզված է, որ Թուրքիայում անվտանգության լուծումները հիմնականում հնացած են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |