Հասարակական13:35, 10 Հուլիս 2019
Սոցհարցում Թուրքիայում. 61%-ը կարծում է, որ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է
Թուրքական «Kadir Has» համալսարանը Թուրքիայի արտաքին քաղաքականության թեմայով սոցհարցում է անցկացրել: Հարցմանը մասնակցել է 1000 քաղաքացի:
Ըստ հարցման արդյունքների ամփոփիչ տվյալների՝ Հայաստանը 5-րդն է այն երկրների ցանկում, որոնք համարվում են Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկիր: Հարցվածների 61.2 տոկոսի կարծիքով Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է ներկայացնում։
Ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն: Հարցվածների 81%-ը համարել է, որ ամենաշատը Թուրքիայի համար սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ն, 2-րդը՝ Իսրայելն է (70.8 %), ապա Ֆրանսիան և Անգլիան (համապատասխանաբար՝ 65 և 62.8 տոկոսով):
Հարցվածների 65.3%-ը Թուրքիայի բարեկամ երկիր է համարել Ադրբեջանին, 2-րդը տեղում 61.5%-ով Թուրքմենստանն է, 59.8%-ը բարեկամ է համարում Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը: Ուզբեկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը ևս բարեկամ երկրներ են համարվել:
Այդ ցանկի 8-րդ տեղում է գտնվում Վրաստանը, որին բարեկամ երկիր է համարել հարցվածների 36.1%-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |