Հասարակական10:58, 12 Հուլիս 2019
Քիմիական վթար Անկարայի հիվանդանոցներից մեկի լաբորատորիայում

Հուլիսի 12-ին Անկարայի Քեչիորեն թաղամասում գտնվող հիվանդանոցներից մեկի լաբորատորիայում քիմիական նյութով լցված տարա է կոտրվել։
Չորս հարկանի հիվանդանոցի առաջին հարկը, որտեղ տեղակայված են շտապ օգնության ծառայությունը և լաբորատորիան, ամբողջովին դատարկվել է, քանի որ գազային զանգված պարունակող քիմիական նյութը տարածվել է ամբողջ հարկաբաժնում:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ պատահարի հետևանքով առողջապես տուժել է հիվանդանոցի 19 աշխատակից։ Նրանք տեղափոխվել են այլ հիվանդանոց և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիվանդանոցում շարունակվում են քիմիական նյութից տարածքի մաքրման աշխատանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |