Հասարակական16:49, 30 Հուլիս 2019
Տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 144 անօրինական գաղթական է զոհվել

2016թ․-ից մինչ օրս անկանոն միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում 795․875 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել։ Միաժամանակ ձերբակալվել է անօրինական գաղթի 18․775 կազմակերպիչ։ Նրանցից 4․883-ը կալանավորվել են։ Իսկ 2019թ․ տարեսկզբից առ այսօր հայտնաբերվել է 177․654 անօրինական գաղթական, ձերբակալվել է 4․542 կազմակերպիչ, կալանավորվել՝ 927-ը։
Թուրքական մամուլի համաձայն՝ Թուրքիան գաղթականների համար մեծ մասամբ որպես տարանցիկ երկիր է ծառայում։ Գաղթականների անօրինական տեղաշարժի կազմակերպիչները իրենց ծառայությունների դիմաց պահանջում են 500-ից 7000 եվրո։ Ընդ որում՝ 7000 եվրո վճարող միգրանտները տեղափոխվում են շքեղ զբոսանավերով, իսկ 500 եվրո վճարողները ստիպված են հարմարվել ուղևորության անմարդկային պայմաններին։
Գաղթականների և կազմակերպիչների միջև ֆինանսական հարցերը կարգավորվում են ծայրահեղ գաղտնիության պայմաններում։ Միջազգային զեկույցների համաձայն՝ գաղթականների անօրինական տեղաշարժի կազմակերպումը թմրանյութերի շրջանառությունից և ահաբեկչությունից հետո երրորդ ամենաեկամտաբեր անօրինական գործունեությունն է աշխարհում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2019թ․ ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել, ցրտից մահացել կամ ծովում խեղդվել է 144 անօրինական միգրանտ։
Այսպես, Թուրքիայից Եվրոպա անցնել ցանկացող 28 գաղթական 2019թ․ խեղդվել է ծովում։ Նշենք, որ անցյալ տարի ծովում խեղդված գաղթականների թիվը կազմել էր 93, 2017թ․՝ 56, 2016թ․՝ 192, 2015թ․՝ 279։ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհված անօրինական գաղթականների թիվը կազմել է 64։ Ցուրտ եղանակի պատճառով մահացածների թիվը կազմել է 52։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայի փրկարարական ծառայությունները այս տարվա ընթացքում ծովում խեղդվելուց փրկել են 16․724 անօրինական գաղթականի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |