Հասարակական11:02, 26 Օգոստոս 2019
Թուրքիայի ո՞ր նահանգները կլինեին ամենաշատ բնակեցվածը, եթե մարդիկ ապրեին իրենց ծննդավայրերում
Ըստ բնակչության թվի՝ Թուրքիայի ամենախոշոր նահանգները երկար տարիներ համարվել են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը: Հիմա` նույնպես: Թուրքական «Sabah» օրաթերթը, սակայն, հրապարակել է ուշագրավ մի նյութ, որտեղ ներկայացվում է, թե որքան կլիներ Թուրքիայի նահանգների բնակչությունը, եթե այնտեղ ծնված մարդիկ ապրեին հենց իրենց ծննդավայրում և չտեղափոխվեին այլ վայրեր։
Նշվում է, որ եթե լիներ այդպես, ապա բոլորովին այլ կլիներ Թուրքիայի բնակչության տեղաբաշխվածության քարտեզը: Օրինակ՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը բնավ էլ չէին լինի ամենահոծ բնակեցված նահանգները, ինչպես այսօր է։
Եթե Թուրքիայում մարդիկ ապրեին իրենց ծննդավայրերում, ապա ամենաշատ բնակչությունը կենտրոնացված կլիներ Շանլըուրֆա նահանգում (2 մլն 770.690): Կհաջորդեր Ստամբուլի նահանգը (2 մլն 540.686):
Այնուհետև կլինեին Դիարբեքիր և Քոնիա նահանգները: Իսկ խոշոր հնգյակը կեզրափակեր Անկարայի նահանգը՝ 2 մլն 001.664 բնակչի ցուցանիշով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |