Հասարակական16:56, 18 Նոյեմբեր 2019
Թուրքիայի բնակչության 53 տոկոսն իրեն երջանիկ է համարում

«Ipsos» համաշխարհային հետազոտական ընկերությունը 28 երկրի, այդ թվում և Թուրքիայի 20․000 բնակիչների շրջանում հարցում է անցկացրել՝ փորձելով պարզել նրանց երջանկության մակարդակն ու չափանիշները։
Հարցմանը Թուրքիայից մասնակցած քաղաքացիների 53 տոկոսը պատասխանել է, որ բավականաչափ երջանիկ է։ Որպես երջանկության առաջնային չափանիշ՝ հարցվածների 64 տոկոսը նշել է առողջութունը։ Թուրքիայի բնակիչների համար երջանկության երկրորդ կարևորագույն չափանիշը «կյանքի իմաստավորված լինելն է»։
Մեծ կարևորություն է տրվել նաև «լավ աշխատանք ունենալուն», «սեփական կյանքը վերահսկելուն», «բարեկեցիկ երկրում ապրելուն» և «զուգընկերոջ հետ լավ հարաբերություններ ունենալուն»։
Ուսումնասիրության կազմակերպիչներն արձանագրել են, որ իրենք իրենց երջանիկ համարող մարդկանց թիվը համաշխարհային մասշտաբով զգալիորեն նվազել է։ Այսպես, եթե 2011թ․, երբ նշված ուսումնասիրությունն անցկացվում էր առաջին անգամ, իրեն երջանիկ էր համարել հարցվածների 77 տոկոսը, ապա 2018թ․ այդ ցուցանիշը կազմել է 70 տոկոս, իսկ 2019թ․ անցկացված վերջին հետազոտության արդյունքներով՝ 64 տոկոս։
Արձանագրվել է նաև, որ ամենաերջանիկ քաղաքացիներ ունեցող երկրներն են Ավստրալիան և Կանադան, որտեղ հարցվածների 86 տոկոսը իրեն երջանիկ է համարել։ Ամենաքիչ երջանիկ բնակիչներ ունեն Ռուսաստանը (47 տոկոս), Իսպանիան (46 տոկոս) և Արգենտինան (34 տոկոս)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |