Հասարակական14:36, 11 Դեկտեմբեր 2019
Թուրքիայում մեկ ժամում 3 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Ալթըեյլյուլ շրջանում դեկտեմբերի 10-ի գիշերը `23:20-ի սահմաններում 4.6 մագնիտուտ ուժով երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո 23:40-ի սահմաններում ևս 2 ցնցում է գրանցվել: Վերջին երկու երկրաշարժների ուժգնությունը կազմել է 4.3 և 4 բալ:
Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Որոշ քաղաքացիներ դրսում կրակ են վառել, որպեսզի տաքանան: Որոշ քաղաքացիներ էլ վախի պատճառով հիվանդանոց են գնացել:
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.6, 4.3 և 4 բալ։
Նշվում է, որ ցնցումները շարունակվել են մինչև առավոտ: Ընդհանուր առմամբ Բալըքեսիրում 72 ցնցում է գրանցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |