Հասարակական12:38, 12 Դեկտեմբեր 2019
Առողջապահական տուրիզմից Թուրքիան տարեկան ստանում է մինչև 2 մլրդ դոլարի եկամուտ
Թուրքիան օրգանների փոխպատվաստման ոլորտում առաջատար երկրների հնգյակում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության առողջապահական ծառայությունների բաժնի տնօրեն Ահմեթ Թեքինը։ Նա տեղեկացրել է, որ միայն 2018թ․ երկրում փոխպատվաստման 5․598 դեպք է գրանցվել։ Ակնկալվում է, որ 2019թ․ այդ թիվը կհասնի շուրջ 6000-ի։
Թեքինի խոսքով՝ այս ոլորտում առանձնապես կարևոր դերակատարություն ունի Աքդենիզի համալսարանի օրգանների փոխպատվաստման կենտրոնը, որը նաև աչքի է ընկնում պարբերաբար իրականացվող նորարարություններով։ Դրանց թվում Թեքինը նշել է առաջին անգամ ռոբոտի մասնակցությամբ իրականացված օրգանի փոխպատվաստման վիրահատության մասին։
Նրա խոսքով՝ Թուրքիան արժանանում է օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող արտասահմանցի հաճախորդների ուշադրությանը։ Ներկայումս առողջապահական տուրիզմից Թուրքիան տարեկան 1․5-2 մլրդ դոլարի եկամուտ է ստանում։ Ըստ Թեքինի՝ առաջիկայում այդ եկամտի ծավալները նախատեսվում է հասցնել 10-20 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |