Հասարակական17:34, 16 Դեկտեմբեր 2019
Քաղաքական գործիչներից ովքե՞ր են ամենաշատը հիշատակվում թուրքական մամուլում

Առանց մարդկային գործոնի, ավտոմատացված կերպով կայքերում բառերի որոնման միջոցով թուրքական ամենամեծ թվային լրատվական պորտալ հանդիսացող «Habermetre» համակարգը պատրաստել է զեկույց այն մասին, թե որ քաղաքական առաջնորդների մասին է ամենաշատը խոսվել մամուլում 2019-ի ընթացքում։
Համակարգը մշակել է 7.732 թուրքական կայքի տվյալներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորում է ամենից շատ քննարկված քաղաքական կուսակցությունների առաջնորդների ցանկը։ Նա 1 մլն 669.786 անգամ հիշատակվել է մամուլում։
Երկրորդ տեղում «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին է։ Նրա անունը մամուլում հանդիպում է 232.650 անգամ։
Երրորդ տեղում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է, ում մասին լրատվամիջոցներում հիշատակվել է 314.081 անգամ:
Նրան հաջորդում է մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ «Լավ» (İyi) կուսակության նախագահ տկն Մերալ Աքշեները։
Հատկանշական է, որ առաջատարների ցուցակում բացակայում է Թուրքիայում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Կարո Փայլանի ներկայացրած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ցուցակում տեղ են զբաղեցրել միայն կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Սեզայի Թեմելլին։
Հայոց ցեղասպանության ժխտողականության կատաղի դեմքերից Դողու Փերինչեքը ևս մամուլում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչների շարքում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |