Հասարակական16:47, 08 Հունվար 2020
Վանում 15 օրով երկարաձգվել է հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների արգելքը

Վանում 15 օրով կրկին արգելվել է բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը: Նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ արգելքը գործում է հունվարի 9-ից և կավարտվի հունվարի 23-ին:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:
«Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2019թ. հունվարի 9-ից մինչև հունվարի 23-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»։
Հիշեցնենք, որ Վանի նահանգապետարանը նման արգելք սահմանել էր նաև դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 8-ը և որպես պատճառաբանություն մեջբերել վերոթվարկյալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |