• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:41, 16 Հունվար 2020

Սոցհարցում. Թուրքիայի առաջին 3 խնդիրներն են. գործազրկությունը, ահաբեկչությունը և կյանքի թանկացումը

Սոցհարցում. Թուրքիայի առաջին 3 խնդիրներն են. գործազրկությունը, ահաբեկչությունը և կյանքի թանկացումը

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդընի ղեկավարած ակադեմիական խումբը երկրի 26 նահանգում սոցհարցում է իրականացրել, որին մասնակցել է 18-ից բարձր տարիքային խմբի 1000 քաղաքացի:

Սոցհարցման արդյունքներից պարզվել է, որ Թուրքիայում դրական բարեփոփումներ են համարվում տնտեսության, ռազմարդյունաբերության և առողջապահության ոլորտներում կատարված աշխատանքները, իսկ բացասական փոփոխություններ՝ գործազրկության աճը և կյանքի թանկացումը:

«Կարո՞ղ ենք իմանալ, թե Թուրքիայում ապրելուց ինչքան եք գոհ» հարցին` մասնակիցների 46%-ը պատասխանել է, որ «շատ գոհ է» կամ «երջանիկ է», իսկ 15%-ը նշել է, որ շատ դժգոհ է:

Սոցհարցման մասնակիցների 50%-ը կարծում է, որ երկրում քաղաքական բևեռացում կա, իսկ 49%-ը` ոչ: Նշվում է, որ եթե 2018թ. Թուրքիայում մարդկանց 30.8%-ը կարծում էր, որ դատաիրավական համակարգը քաղաքականացված է, ապա 2019թ. այդ ցուցանիշը հասել է 38.7%-ի: 

«Վերջին տարիներին տեղի ունեցող տնտեսական զարգացումներն ի՞նչ ազդեցություն են թողել ձեզ վրա» հարցին ի պատասխան` մասնակիցների 46.5%-ն ասել է, որ իրենց վիճակը ֆինանսապես ավելի է վատացել, իսկ 19.4%-ը պատասխանել է, որ որևէ կերպ ազդեցություն չի թողել:

Ըստ հետազոտության` 2019թ. Թուրքիայի բնակչությունը երկրի ամենակարևոր խնդիրներից է համարում  ահաբեկչությունը, գործազրկությունը, կյանքի թանկացումը, իսկ 4-րդ տեղում դիտարկում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական համայնք) «սպառնալիքը»:

Քաղաքացիների  12.9%-ն  է միայն գոհ սիրիացի փախստականներից, իսկ 51.6%-ի դժգոհությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «սիրիացի փախստականները հակված են հանցագործությունների»:

Բնակչության 70.9-ի չի հավատում, որ սիրիացի փախստականները կվերադառնան իրենց երկիր, իսկ 86.1%-ը ընդգծում է, որ սիրիացի փախստականներին չէր ընդունի աշխատանքի:

Աղբյուր`    milliyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}