• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:35, 28 Հունվար 2020

Թուրքիայում տարեցտարի աճում է բնակիչների կախվածությունը հակադեպրեսանտներից

Թուրքիայում տարեցտարի աճում է բնակիչների կախվածությունը հակադեպրեսանտներից

Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նյարդային համակարգին միտված դեղամիջոցների օգտագործումն այս երկրում տարեցտարի աճում է։ Մասնավորապես 2018թ․ այս խմբի դեղամիջոցները ըստ օգտագործման հաճախականության երրորդ տեղում են երկրում։

Եթե 2017թ․ Թուրքիայում ընդհանուր առմամբ վաճառվել էր նյարդային համակարգի համար նախատեսված 298․4 մլն տուփ դեղամիջոց, ապա 2018թ․ այդ ցուցանիշն ավելացել է 10 միլիոնով՝ հասնելով 308 միլիոնի։ Համեմատության համար նշենք, որ 2013թ․ այս խմբի դեղամիջոցներից Թուրքիայում սպառվել էր ընդհանուր 258․5 մլն տուփ։ Այլ կերպ ասած՝ վերջին հինգ տարում դրանց սպառումն ավելացել է 19 տոկոսով։

Առողջության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայում ամենից շատ օգտագործվող դեղամիջոցների ցանկում առաջին տեղում ստամոքսաղիքային համակարգին և նյութափոխանակությանն ուղղված դեղամիջոցներն են։ 2013թ․ այս խմբի դեղամիջոցներից վաճառվել էր 280․6 միլիոն տուփ, իսկ 2018թ․՝ 398․7 մլն։ 2018թ․ ամենաշատ սպառվող դեղամիջոցների ցանկում երկրորդ տեղում շնչառական համակարգի բուժմանն ուղղված դեղամիջոցներն են, որոնց սպառումը 2018թ․ կազմել է 329․8 մլն տուփ (իսկ 2013թ․՝ 263․8 մլն տուփ)։

Ընդհանուր առմամբ 2018թ․ Թուքրիայում սպառվել է 2 մլրդ 351 մլն 200․000 տուփ դեղ։ Հաշվի առնելով Թուրքիայի բնակչության թիվը՝ 82 մլն, յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 28․6 տուֆ դեղ։ Նշենք, որ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել էր 28 տուփ։

 

 

Աղբյուր`    timeturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}