Հասարակական17:42, 29 Հունվար 2020
Գերմանիայում Մերկելից ակնկալում են համարժեք վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ

Գերմանիայում մի շարք հասարակական կազմակերպություններ օրակարգ են բերել Թուրքիայում առկա քաղբանտարկյալների հարցը։
Մասնավորապես գերմանական կազմակերպությունները ուշադրություն են հրավիրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալայի և լրագրող-գրող Ահմեթ Ալթանի բանտարկության վրա:
Ըստ գերմանական հասարակական կազմակերպությունների՝ Թուրքիան անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և առանց որևէ հիմքի կամ ապացույցի Օսման Քավալային շարունակում է պահել բանտում։
Ուստի նշյալ կազմակերպությունները կոչ են անում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիայում քաղբանտարկյալների ազատ արձակման համար համարժեք դիրքորոշում արտահայտել և պահանջել Թուրքիայից հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |