Հասարակական15:44, 16 Մարտ 2020
Թուրքիայում կորոնավիրուսով կասկածվող 3 քաղաքացի փախել է հիվանդանոցից

Թուրքիայում՝ Քոնյա նահանգի Սեյդիշեհիր շրջանում, կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 3 քաղաքացի փախել է հիվանդանոցից։
Ոստիկանության ստորաբաժանումները ստացված ահազանգից հետո հայտնաբերել են նրանց և տեղափոխել հիվանդանոց։
Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված, այնուհետև աշխարհի տարբեր երկրներ ներթափանցած կորոնավիրուսը տարածվել է նաև Թուրքիայում։ Մարտի 15-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 18-ի։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թուրքիայի պետական գերատեսչությունները մի շարք միջոցներ են ձեռնարկում. փակվել են ժամանցային վայրերը, դադարեցվել դեպի արտասահման չվերթները, իսկ Թուրքիա վերադարձած քաղաքացիները 14 օրյա ժամկետով մեկուսացվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |