Հասարակական11:10, 17 Մարտ 2020
Թուրքիայում փակվում են խաղասրահները, գարեջրատները, պանդոկները, սրճարանները և կինոթատրոնները

Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում եղած սահմանափակումներին ավելացվել են նորերը: Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից բոլոր 81 նահանգապետարաններին ուղարկված շրջաբերականով մարտի 17-ից սկսած ժամանակավորապես փակվել են մի շարք մշակութային ու ժամանցային վայրեր:
Ողջ երկրի տարածքով իրենց գործունեությունը դադարեցնում են թատրոնները, կինոթատրոնները, ցուցասրահները, համերգային դահլիճները, ինչպես նաև հարսանյաց ու այլ հանդիսությունների սրահները, խաղասրահները, գարեջրատները, պանդոկները, սրճարանները, նարգիլե ծխելու համար նախատեսված վայրերը, թեյարանները, խաղային ատրակցիոնները, համամները, շոգեբաղնիքները, մերսման սրահները և այլն:
Շրջաբերականով արգելվել է նաև բոլոր տեսակի հանրային միջոցառումները, որտեղ կարող են մարդկանց կուտակումներ լինել։
Մարտի 15-ին արձակված մեկ այլ հրամանով ժամանակավորապես արգելվել էր ստուդիաների, դիսկոտեկների, բարերի ու գիշերային ակումբների գործունեությունը:
Նշենք, որ մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |