Հասարակական17:20, 24 Մարտ 2020
Բունդեսթագի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր, «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել։
Հետազոտության արդյունքների վերաբերյալ Օզդեմիրը գրառում է արել Instagram-ի իր էջում։
«Թեստիս պատասխանը դրական է, սակայն վիճակս բավական լավ է»,- գրել է պատգամավորը։
Նա նշել է, որ կորոնավիրուսով կարող են վարակվել բոլորը և հավելել, որ այժմ ինքը գտնվում է կարանտինում։
Հիշեցնենք, որ Գերմանիայում վերջին տվյալներով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26․220 դեպք, իսկ վարակից մահացածների թիվը 111 է։
Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում։ Ընտանիքը Գերմանիա է գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մուսուլման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |