Հասարակական11:30, 27 Մարտ 2020
Թուրքիան կորոնավիրուսի տարածման արագությամբ առաջիններից է

Օքսֆորդի համալսարանի կազմում ուսումնասիրություններ անող Our World in Data կենտրոնը գրաֆիկ է կազմել, որը թույլ է տալիս համեմատել տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունը:
Գրաֆիկը կազմողները ելման կետ են ընտրել տարբեր երկրներում վարակակիրների թիվը 100-ի հասնելու օրը, ապա դիտարկել թե դրան հաջորդող օրերին ինչ արագությամբ են աճում վարակակիրների թիվը: Այս պահին արդեն հիվանդների թվով ԱՄՆ-ից հետո 2-րդ տեղում գտնվող Չինաստանում 10 օրում վիրուսակիրների թիվը 100-ից հասել է 10 հազարի:
Չափանիշներից մեկն այն է, թե, որ երկրում ինչքան ժամանակում է կրկնապատկվել վիրուսակիրների թիվը: Այս ցուցանիշը տատանվում է 2-ից 10 օրվա միջակայքում: Թուրքիան այն երկրներից է, որտեղ հիվանդների քանակը 2 օրում 100-ից հասել է 200-ի, ընդ որում Թուրքիան այդ երկրների շարքում առաջինն է:
Թուրքիայի հետ այս ցուցանիշում նույն հորիզոնականում են Չինաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Իրանը, Լյուքսեմբուրգն ու Դանիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |