Հասարակական11:06, 27 Մարտ 2020
Իդլիբի փախստական երեխաները մասնակցել են չելենջին․ «Մնա տանը․ երանի ես էլ մնալու տեղ ունենայի»
Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ պայքարելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում ողջ աշխարհում մեկնարկել է «Մնա տանը» չելենջը։
Սիրիայում արդեն 9-րդ տարին շարունակվող պատերազմի հետևանքով փախստական դարձած երեխաները նույնպես միացել են այդ չելենջին։
Մասնավորապես Սիրիայի Իդլիբ նահանգի երեխաները, որոնք Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալ զինված խմբավորումների միջև անընդմեջ շարունակվող բախումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները, այժմ ապրում են փախստականների ճամբարներում։
Թեև այդ պայմաններին 5-6 տարեկան երեխաները ստվարաթղթերի վրա անգլերեն գրել են․ «Stay home, i wish i can» («Մնա տանը, երանի ես էլ մնալու տեղ ունենայի»)։
Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) զեկույցի՝ Սիրիայում 2014-2019թթ․ քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 5000 երեխա։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |