Հասարակական11:40, 30 Մարտ 2020
Թուրքիայի ՆԳ նախարար. «Թուրքիայի ամենաշխույժ հրապարակներն դատարկվել են»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով պայմանավորված երկրում պարետային ժամ հայտարարելու մասին խոսակցություններին: Սոյլուն նշել է, որ այս պահին երկրում գրեթե բոլորը մեկուսացված են տներում:
«Միայն 2-3 տոկոսն է տնից դուրս գալիս՝ արտադրության սեկտորը, առաքման ծառայությունները, անվտանգության ու առողջապահական համակարգերը չհաշված։ Այս պահի դրությամբ ապահովել ենք սոցիալական մեկուսացումը»։
Նախարարը հիշեցրել է, որ փողոց դուրս գալու արգելքը գործում է միայն 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների դեպքում:
«Այսօր Թուրքիայի պողոտաներն ու փողոցները տեսել եք: Հեռուստացույցով առավոտվանից ցուցադրում են: Թուրքիայի ամենաաշխույժ հրապարակները ամբողջովին դատարկ են: Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում դրանք ամբողջովին դատարկվել են»,- նշել է Սոյլուն՝ տեղեկացնելով քաղաքների մուտքերի, անձնական մեքենաների հասարակական տրանսպորտի տեղաշարժի հսկողության ու մի շարք այլ սահմանափակումների մասին:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9․217 և մահվան 131 դեպք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |