Հասարակական13:38, 30 Մարտ 2020
Ստամբուլի հայտնի «Կույսի աշտարակի» ուշագրավ անցյալը
Ստամբուլի այցեքարտերից մեկը համարվող, Բոսֆորի նեղուցում գտնվող «Կույսի աշտարակը» (Kız Kulesi) գեղատեսիլ և զբոսաշրջային վայր լինելուց բացի ժամանակին ապաստարան է եղել վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների համար։
Շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող աշտարակն իր ձեռքն էր վերցրել Բոսֆորի նեղուցով անցնող առևտրական նավերից անցավճարների հավաքումը, այնուհետև վերածվել է պաշտպանական նշանակություն ունեցող կենտրոնի, ապա՝ ռադիոկայանի։ Նաև օգտագործվել է բազմաթիվ այլ նպատակներով։

Սակայն ուշագրավ է, որ 1830-31թթ․ օսմանյան իշխանությունները խոլերիայի համաճարակի ներթափանցումը Ստամբուլ կանխելու համար վարակակիրներին տեղափոխել էին «Կույսի աշտարակ» և այնտեղ վերջիններիս կարանտինի մեջ պահել։ Ավելի ուշ՝ 1836-37թթ․, աշտարակը դարձել էր աշխարհում ամենամահաբեր համավարակի՝ ժանտախտով հիվանդների կարանտինային գոտու, ինչի շնորհիվ հնարավոր էր եղել կանխել վարակի տարածումը Ստամբուլում։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատարկը հնում նաև որպես բանտ է ծառայել։
1999թ․ սկսվել են աշտարակի հիմնանորոգման աշխատանքները։ Այժմ այստեղ գործում է սրճարան, բար, ռեստորան մարզասրահ և հուշանվերների խանութ։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |