Հասարակական18:09, 31 Մարտ 2020
Թուրքիայում աշխատող երեխաների թիվը՝ 720․000

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրաապարակել երկրում աշխատող երեխաների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ ողջ երկրում 5-17 տարեկան երեխաների թիվը կազմում է 16 մլն 457․000 կամ բնակչության 20․3 տոկոսը, իսկ աշխատող երեխաների թիվն անցնում է 720․000-ից։ Աշխատող երեխաների 79․7 տոկոսը պատկանում է 15-17 տարիքային խմբին, 15․9 տոկոսը՝ 12-14 տարիքային խմբին, 4․4 տոկոսը՝ 5-11 տարիքային խմբին։
Ընդ որում աշխատող երեխաների 70․6 տոկոսը արական սեռի, 29․4 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են։ Ուշագրավ է նաև, որ աշխատող երեխաների 65․7 տոկոսն աշխատանքին զուգահեռ շարունակել է սովորել։
Աշխատող երեխաների 12․9 տոկոս ստիպված է աշխատել չափից դուրս շոգ կամ ցուրտ, չափից դուրս խոնավ կամ չորային պայմաններում, իսկ 10․8 տոկոսն աշխատանքի ընթացքում ենթարկվում է վնասակար քիմիական նյութերի, փոշու, ծխի կամ վտանգավոր գազերի ազդեցությանը։
Աշխատող երեխաների 10․1 տոկոսն աշխատում է ֆիզիկական անհարմար պայմաններում՝ կրելով ծանր բեռներ կամ ֆիզիկապես դժվար գործողություններ կատարելով, 10 տոկոսն աշխատում էբարձր աղմուկի կամ ուժգին ցնցումների պայմաններում, 6․4 տոկոսի աշխատանքի պայմանները ռիսկային են կյանքի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |