• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:56, 01 Ապրիլ 2020

Գերմանիայում թուրքական մի ընտանիքի «կորոնավիրուսով» նամակ են ուղարկել

Գերմանիայում թուրքական մի ընտանիքի «կորոնավիրուսով» նամակ են ուղարկել

Գերմանիայի Համբուրգ երկրամասում անհայտ անձինք սպառնալից նամակ են ուղարկել տեղաբնակ մի թուրքական ընտանիքի։

Նշվում է, որ ծրարը գցել են 28-ամյա Օնդեր Քոջայի փոստարկղի մեջ, իսկ նամակի մեջ գրված է եղել, որ թղթի վրա կա կորոնավիրուս։  

Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոջան պատմել է, որ երբ փոստարկղից հանել և ընթերցել է նամակը, ապշել է։

Նամակում մասնավորապես գրված է․

«Ձեզ անակնկալ ունեմ։ Ես վարակված եմ կորոնավիրուսով։ Այս նամակի վրա մի քանի անգամ հազացել եմ և չորս կողմը մաքրել եմ լեզուս։ Ես մենակ չեմ լքելու այս աշխարհը։ Իմ վերջին առաքելությունն է երեխաներիս և թոռներիս թողնել Գերմանիան առանց օտարների։ Մահացիր, դանդաղ մահացիր․ Գերմանիան թող  մնա գերմանացիներին։ Ես ձեզ չարություն եմ մաղթում, հուսով եմ վիրուսը արագորեն կտարածվի ձեր ընտանիքում»։

Թուրք տղամարդն ասել է, որ ընթերցելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանել է և դիմել ոստիկանություն։ 

Դեպքի մասին նա նաև հայտնել է Համբուրգի թուրքական հյուպատոսությանը։  

Քոջան օգնության է դիմել Համբուրգի բժիշկներին։ Նրան բժիշկները հայտնել են, որ թղթից վարակի անցման հավանականությունը շատ ցածր է։ Չնայած այս ամենին՝ նա  1 շաբաթ աշխատանքի չի գնացել և մնացել է տանը։

Նշենք, որ թուրքական աղբյուրը պնդում է, որ այս նամակի հեղինակը կամ հեղինակները ռասիստ գերմանացիներն են։ 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Մարտ և փետրվար ամիսներին նույնպես 3 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}