• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 08:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:51, 01 Ապրիլ 2020

Թուրքիայում ոստիկանությունը 5 բուժաշխատողի է բերման ենթարկել

Թուրքիայում ոստիկանությունը 5 բուժաշխատողի է բերման ենթարկել

Թուրքիայում մի խումբ բուժաշխատողներ Անկարայի համալսարանի Իբնի Սինա հիվանդանոցի առջև ցանկացել են հայտարարությամբ հանդես գալ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար։ Բուժաշխատողները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել․ «Խտրականությամբ չեք կարող հաղթահարել վիրուսը»։

Չնայած բուժաշխատողները  պահպանել են սոցիալական հեռավորությունը, կրել են ձեռնոցներ և շնչադիմակներ, այնուամենայնիվ, ոստիկանները միջամտել են ու չեն թույլատրել ակցիան շարունակել։ Ծագել է վիճաբանություն, ինչի հետևանքով ոստիկանները 5 բուժաշխատողի բերման են ենթարկել։ 

Այս մասին սոցցանցում գրառում է արել «Հեղափոխական բուժաշխատողների արհմիությունը»։

Գրառման մեջ նշվում է, որ արհմիության ղեկավարը և մյուս բուժաշխատողները ցանկացել են հայտարարել, որ բուժաշխատողներին խտրականության ենթարկելով, չեն կարողանա հաղթահարել կորոնավիրուսը։ 

«#COVID2019-ի դեմ այդպես չեն պայքարում։ Անսացեք բուժաշխատողների հորդորներին»։

Գրառմանը կից հրապարակվել է նաև ոստիկանական մեքենայով բերման ենթարկված բուժաշխատողների տեսանյութը։

Նրանք հրավիրել են Թուրքիայի առողջապահության նախարարության ուշադրությունը այն բանի վրա, որ  ձեռնարկվող միջոցառումների շրջանակում բազմաթիվ մաքրուհիներ, բուժաշխատողներ ենթարկվում են խտրականության են։  

 

????"Sağlık çalışanları arasında ayrımcılık yaparak virüsü yenemezseniz" demek isteyen Sendika yöneticimiz ve üyelerimiz Ankara İbn-i Sina Hastanesi önünde gözaltına alındı. #COVID2019 la böyle mücadele edilemez.
Sağlık çalışanlarının taleplerine kulak verin..
pic.twitter.com/OtIgKb6tlH

— Devrimci Sağlık İş (@DevrimciSaglik) March 31, 2020

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}