Հասարակական13:03, 13 Ապրիլ 2020
Թուրքիան կարող է սոցցանցերից պահանջել իր տարածքում մշտական ներկայացուցիչներ տեղակայել

Թուրքիայում մշակվող օրինագծով նախատեսվում է նոր կարգավորումներ մտցնել համացանցի թուրքական տիրույթում գործող տարբեր սոցիալական ցանցերի աշխատանքներում։
Նախատեսվում է նոր հոդվածն ավելացնել Թուրքիայի «Ինտերնետում արվող հրապարակումների կարգավորումը և այդ հրապարակումների միջոցով արված հանցագործությունների դեմ պայքարի մասին» օրենքում։
Այդ հոդվածի պահանջների համաձայն՝ Թուրքիայում ակտիվորեն գործունեություն ծավալող սոցցանցերը, որոնցից այդ երկրում օրական առնվազն 1 մլն մարդ է օգտվում, պարտավոր են լինելու Թուրքիայում մշտական ներկայացուցիչ ունենալ։ Բացի այդ նրանք պարտավոր են լինելու Թուրքիայի օգտատերերի տվյալներն հենց այդ երկրում արխիվացնելու։
Նշվում է, որ նման նախագծի մշակման պատճառն այն է, որ սոցցանցերում որոշ օգտատերերի՝ օրենքին հակասող հրապարակումները հեռացնել տալու գործընթացում Թուրքիայի պատկան մարմինները երբեմն դժվարություններ են ունենում այդ կազմակերպությունների մշտական ներկայացուցիչների բացակայության պատճառով։
Այսպիսով խնդրահարույց բովանդակությամբ հրապարակումները հեռացնելու ճանապարհին Թուրքիայի իշխանությունների համար նախկինում առաջացող խոչընդոտները՝ ձգձգումները, պատասխանատուների հետ կապվելու հարցում որոշ դժվարությունները այս քայլով կխաղթահարվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |