Հասարակական10:31, 15 Ապրիլ 2020
Թուրքիայի Շըրնաք նահանգում ինքնաշեն ռումբ է պայթել. կա մեկ զոհ
Թուրքիայի Շըրնաք նահանգում պայթյուն է տեղի ունեցել։ Շըրնաքի նահանգապետարանից արված հայտարարության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Սիլոփի շրջանի Քյոսրելի գյուղում։
Շինհրապարակի հարևանությամբ՝ ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը պայթել է առավոտյան ժամը 08։25-ին։
Ենթադրվում է, որ այն տեղադրել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամները։
Պայթյունի հետևանքով զոհվել է դիարբեքիրցի 28-ամյա բանվոր Յասին Սաղըրը։ Անվտանգության աշխատակիցները դեպքի վայրում լայնամասշտաբ աշխատանքներ են սկսել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |