• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:02, 15 Ապրիլ 2020

Թուրքիայում պարետային ժամի ավարտից հետո փողոցներում ավելի շատ մարդ կա, քան դրա սահմանվելուց առաջ

Թուրքիայում պարետային ժամի ավարտից հետո փողոցներում ավելի շատ մարդ կա, քան դրա սահմանվելուց առաջ

«Apple» ընկերությունը, օգտագործերով մարդկանց «iPhone» հեռախոսների վրայի «Apple Map» հավելվածի տվյալները, աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների համար կազմել է կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին փողոցների աշխուժության վիճակագրությունը։ 

Ըստ այդմ` ապրիլի 11-12-ին Թուրքիայի 30 նահանգում ու Զոնգուլդաք քաղաքում փողոց դուրս գալու արգելքի (պարետային ժամ) ավարտից հետո փողոցներում մարդկանց ու ավտոմեքենաների շարժը գերազանցել է նախքան պարետային ժամը եղած ցուցանիշը։

Այսպես, ապրիլի 10-ին՝ պարետային ժամ հայտարարելու նախորդ օրը,  Թուրքիայում երթևեկության աշխուժության ցուցանիշը կազմել է 38,86%, իսկ հետիոտնի աշխուժությունը եղել է 32,49%։ Պարետային ժամի 2 օրերին՝ ապիրլի 11-ին ու 12-ին ըստ օրերի համապատասխանաբար երթևեկության համար եղել է 15,04% և 19,54%, իսկ հետիոտնի դեպքում գործակիցը եղել է 14,58% և 15,69%։ Պարետային ժամի ավարտի հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին անհամեմատ ավելի աշխուժություն է գրանցվել քան մինչ պարետային ժամի հատարարելը՝ երթևեկության համար 43,99%, հետիոտնի շարժի դեպքում՝ 36,99%։   

Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև երկրի խոշորագույն Ստամբուլ քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը։

Ապրիլի 10-ին երթևեկությունը ունեցել է 30,77 տոկոսանոց նիշ, հետիոտնի աշխուժությունը՝ 23,95։ Պարետային ժամի 2 օրերին, ըստ օրերի հերթականության, ստացվել է հետևյալ պատկերը երթևեկություն՝ 11,03%, և 14,56%, իսկ ապրիլի 13-ի տվյալները երթևեկության համար կազմել են 34,03 և հետիոտնի համար 27,42%։

Աղբյուր`    Sozcu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}