Հասարակական13:33, 17 Ապրիլ 2020
Թուրքիայի բնակչության 27․5 տոկոսը երեխաներն են

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2019-ին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայի ընդհանուր բնակչության թիվը 2019թ․ վերջին կազմել է 83 մլն 154․997, որից 22 մլն 876․798-ը երեխաներն են։
Նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված 0-17 տարիքային խմբի անդամները՝ երեխաները Թուրքիայում 1970թ․ բնակչության 48․5 տոկոսն էին կազմում, այդ ցուցանիշը գնալով նվազել է, և 1990թ․ կազմել է 41․8 տոկոս։
Իսկ արդեն 2019թ․ տվյալներով՝ երեխաները Թուրքիայի բնակչության 27․5 տոկոսն են ձևավորում։
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի բնակչության կազմում երեխաների թիվը 2023թ․ պակասելու է՝ դառնալով 27 տոկոս, 2030թ․՝ 25․6 տոկոս, 2040թ․՝ 23․3 տոկոս, 2060թ․` 20․4 տոկոս և 2080թ․՝ 19 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |