• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:46, 22 Ապրիլ 2020

Աթաթուրքի նկարը գլխիվայր են կախել թուրքական համալսարանի շենքից

Աթաթուրքի նկարը գլխիվայր են կախել թուրքական համալսարանի շենքից

  

  Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող «Ազգային ինքնիշխանության և երեխաների տոնին» ընդառաջ Տրապիզոնի համալսարանի շենքի պատին թուրքական դրոշներ են փակցրել։

Դրոշներից բացի շինության պատից կախել են նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մեծադիր նկարը, սակայն՝ գլխիվայր դիրքով։

Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել թուրք հանրության շրջանում։ 

Թուրքիայի խորհրդարանի CHP-ական նախկին պատգամավոր և ավագանու անդամ Հալուք Փեքշենը սոցցանցում արած գրառմամբ քննադատել է Աթաթուրքի նկարի հետ նման վարվելակերպը։

Փեքշենը դա անպատվաբեր է համարել ոչ միայն Աթաթուրքի, այլև Տրապիզոնի ժողովրդի համար։ Նաև հավելել է, որ Տրապիզոնը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ընթացքում կարևոր նշանակություն ունեցող քաղաքներից է, իսկ տրապիզոնցիներից շատերն առանցքային դեր են ունեցել քեմալական շարժման ընթացքում։  

Տրապիզոնի համալսարանը սոցցանցում հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ, ըստ որի՝ սխալը նկատելուն պես նկարի դիրքն իսկույնևեթ շտկվել է, իսկ այդ աշխատանքներով զբաղվող և պատասխանատվություն կրող անձանց դեմ համապատասխան ընթացակարգ է սկսվել։

Հայտարարության մեջ նաև նշվում է, իրավական ճանապարհով հայցեր կներկայացվեն այն օգտատերերի դեմ, որոնք նշյալ միջադեպի առիթով համալսարանը պախարակող գրառումներ են արել սոցկայքերում։ 

Աղբյուր`    ensonhaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}