Հասարակական11:13, 23 Ապրիլ 2020
Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել (լուսանկարներ, տեսանյութ)

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։ Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։ Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլլիի քաղաքային իշխանություններին։
Հաղորդվում է, որ Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա է հայերեն գրություններ։ Ենթադրվել է, որ դրանք թվագրվում են 17-րդ դարով և պատկանում են Նազիլլիում ապրած հայերի։
Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |