• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2026
Շաբաթ 10:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:06, 05 Մայիս 2020

Սոցհարցում Թուրքիայում․«Եթե ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք»

Սոցհարցում Թուրքիայում․«Եթե ընտրություններ լինեն, ո՞ր  կուսակցությանը ձայն կտաք»

Թուրքիայում «AREA» հետազոտությունների կենտրոնը ապրիլի 27-29-ը առցանց և հեռախոսային սոցհարցում է իրականացրել երկրի 12 խոշոր քաղաքում,որին մասնակցել են 18-ից բարձր տարիք ունեցող 2․220 մարդ։ 

Այդ սոցհարցման ընթացքում մասնակիցներին տրվել է «Եթե հիմա լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցը: Մասնակիցների 35․8 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին, 24․8 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը։ 

Սոցհարցման մասնակիցների 12․1 տոկոսը հակված է, որ ձայն կտա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, 11․8 «Լավ» կուսակցությանը, իսկ 9․6 տոկոսը՝ գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը։

Նշվում է, որ մասնակիցների 2 տոկոսը հայտնել է, որ եթե ընտրություններին մասնակցի Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից վերջերս հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը, ապա կքվեարկեն այդ կուսակցության օգտին, իսկ 3․9 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի այլ կուսակցությունների օգտին։ 

Մասնակիցներին տրվել է նաև մի քանի այլ հարց ևս։

«Եթե Թուրքիայում կառավարման համակարգի հետ կապված հանրաքվե անցկացվի, ո՞ր համակարգը կնախընտրեիք» հարցին ի պատասխան՝ մասնակիցների 56․8 տոկոսը կողմ է արտահայտվել ուժեղացված խորհրդարանական համակարգին, իսկ 43․2 տոկոսը՝ նախագահական կառավարման համակարգին։ 

«Թուրքիայում ո՞րն է ամենակարևոր խնդիրը» հարցին, մասնակիցների 32․9 տոկոսը նշել է կորոնավիրուսը, 5․5 տոսկոսը՝ տնտեսությունը աղքատությունը, 9․7 տոկոսը՝ կրթական համակարգը, 4․1 տոկոսը՝ արդարադատական, իրավական համակարգի թերությունները, 3․9 տոկոսը՝  վատ կառավարումը, 3․0 տոկոսը՝ առողջապահական ոլորտի խնդիրները,  1․8 տոկոսը՝ ընդդիմությունը, 1․7 տոկոսը՝ ահաբեկչությունը, 1․7 տոկոսը՝ քրդական խնդիրը, 1․0 տոկոսը՝ միասնությունը, 0,3 տոկոսը՝ սիրիացի փախստականները, 2․3 տոկոսը՝ այլ։ 

«Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքական գործիչների գործունեությունը» հարցին մասնակիցները հետևյալ կերպ են արձագանքել․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝

դրական՝ 44․3 տոկոս, բացասական՝ 51․6 տոկոս

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելի՝

դրական՝ 32․8 տոկոս, բացասական՝ 49․3 տոկոս

«Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներ՝

դրական՝ 31․2 տոկոս, բացասական՝ 49․3 տոկոս

«Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ՝

դրական՝ 28․6 տոկոս, բացասական՝ 59․3 տոկոս

«Ժովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշ՝

դրական՝ 16․5 տոկոս, բացասական՝ 67․3 տոկոս

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}