Հասարակական12:31, 05 Մայիս 2020
Թուրքիայում 2012թ․ ի վեր 5 անգամ աճել է աշխատողների մահվան դեպքերը
Թուրք ճարտարագետների և ճարտարապետների պալատների միության (TMMOB) մեքենաշինական պալատի ղեկավար Յունուս Յեներն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում 2012թ․ աշխատանքի անվտանգության և մասնագիտական առողջության մասին օրենքի ընդունումից հետո շարունակաբար աճել է աշխատավորների մահացության դեպքերի և դժբախտ պատահարների թիվը։
Թուրքիայում մայիսի 4-10-ը հայտարարված «Աշխատանքի առողջության և անվտանգության շաբաթի» կապակցությամբ Յեները հաղորդագրություն է տարածել։
Նա նշել է, որ չնայած 2012թ․ ընդունված օրենքով գրեթե փոփոխվել են բոլոր խնդրահարույց կանոնակարգերը, այնուամենայնիվ, աշխատավայրերում պատահարները և մահացության դեպքերը շարունակ աճել են։
«2018թ․ 2012-ի համեմատ տեղի ունեցած դեպքերը 475 տոկոսով աճել են»,- գրել է Յեները։
Նրա խոսքով՝ եթե 2010թ․ Թուրքիայի նահանգներից միայն 14-ում էր, որ աշխատավորների մահացության դեպքերի թիվն ավելի քան 1000 էր, ապա 2018թ․ այդ նահանգների թիվը հասել է 50-ի։ Իսկ 2013 թվականից ի վեր Թուրքիայում չկա որևէ նահանգ, որտեղ պատահարներ չեն արձանագրվել։
Նա շեշտել է, որ պետք է արգելվի այն աշխատողների գործունեությունը, որոնք չունեն ապահովագրություն և կցված չեն որևէ արհմիության։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |